Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Yerkir.am-ի հետ զրույցում տարօրինակ օլիմպիական խաղաղությամբ հայտարարեց, որ խաղողի մթերման և արտահանման գործընթացում ամեն ինչ կարգին է, և որևէ խնդիր չկա:
Տեղեկացնենք, որ խաղողի արտադրությամբ զբաղվող գյուղացիները խաղողի մթերման հետ կապված լուրջ անհանգստություններ ունեն, քանի որ, որոշ տեղեկությունների համաձայն, խաղող մթերող մի շարք ընկերություններ հայտարարել են, որ այս տարի հրաժարվելու են մթերումներից և կառավարությանը հորդորել են իրենցից հույսները կտրել` կոնյակ, գինի արտադրող-արտահանողների ֆինանսական վիճակը վատ է:
Գյուղատնտեսության նախարարին տեղեկացրեցինք գյուղացիների մտահոգության մասին և ասացինք, որ նրանք բողոքում են, թե անելանելի դրության մեջ են հայտնվել և իրենց մթերքն իրացնելու խնդիր ունեն: «Ես ասում եմ` մենք որևէ խնդիր չունենք, Դուք ասում եք` նրանք ասո՞ւմ են»,- ասաց նախարարը և հեռացավ՝ չպատասխանելով մեր մյուս հարցերին: