Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թերթի տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցությունում լուրջ խուճապ է սկսվել։ Բանն այն է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոալիցիայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ նախընտրական ցուցակները կազմելիս պետք է հաշվի առնեն, որ դրանցում չպետք է հայտնվեն գործարարների անուններ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանից հետո Ա.Բաղդասարյանը հայտնվել է անելանելի վիճակում, քանի որ նա վաղուց Էդուարդ Մադաթյանին (Խուճուճ Էդո) և Արայիկ Հայրապետյանին (Լավանդայի Արայիկ) խոստացել էր ընդգրկել ՕԵԿ համամասնական ցուցակում, ինչի դիմաց Էդ.Մադաթյանն ու Ա.Հայրապետյանը կուսակցությանը պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերեին նախընտրական փուլում։
Ըստ նույն աղբյուրների` վերջիններս արդեն իսկ որոշակի գումարներ տրամադրել են ՕԵԿ-ին՝ տարբեր վարչական շրջաններում ՕԵԿ շքեղ գրասենյակներ բացելով։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրանք Ա. Բաղդասարյանին ասել են, որ այլևս չեն պատրաստվում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ՕԵԿ-ին, ինչը Ա. Բաղդասարյանին շատ անհարմար վիճակի մեջ է դրել։