Փոխարժեքներ
13 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ընկալել է այն, ինչ ասված էր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե ով մեզ հետ չհամագործակցի, կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ` նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը:
Դաշնակցական գործիչը նշեց, որ առաջին անգամը չէ, երբ Հանրապետականի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից հետո հերքելու կամ բացատրելու անհրաժեշտություն է առաջանում: Նման պահվածքը, ըստ Հովհաննեսյանի, կարող է երկու բան նշանակել. կա'մ ասում են այն, ինչ մտածում են եւ հատուկ սկանդալի բնույթ են տալիս, կա'մ էլ անզգույշ են:
Տաշտակի գաղափարախոսությունը մի կողմ թողնելով` Հովհաննեսյանը նշեց, որ «տաշտակը, թող իրենց մնա» եւ հավելեց, որ համագործակցության անվան տակ Հանրապետականը հասկանում է հլու-հնազանդ լինելը:
«Թույլ չենք տա, որ որեւէ մեկն այս երկրում, սխալներ թույլ տալով հանդերձ, հեզասահ իշխի»,- նշեց նա եւ վստահեցրեց, որ եթե ՀՀԿ-ն, իրոք, համագործակցելու ցանկություն ունենար, կհամագործակցեր Ադրբեջանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ չդառնալու դեմ:
«Վարչապետի համագործակցություն ասածը ենթարկվել է նշանակում»,- ասաց Վ. Հովհաննեսյանը եւ խորհուրդ տվեց, որ դա իրենց կոալիցիայի մեջ քննարկեն, իսկ թե որքան կհաջողվի` դեռ կտեսնենք:
Անդրադառնալով կոալիցիոն հուշագրին` դաշնակցական պատգամավորը նշեց, որ երբ նշվում է, որ կուսակցությունները չեն պայքարելու, նշանակում է, որ կոալիցիայի մյուս ուժերին պարտավորեցրել են ընդունել ՀՀԿ-ի դերը: Նման պահվածքն, ըստ Հովհաննեսյանի, ընդունելի չէ, ոչ միայն ՀՅԴ-ի, այնպես էլ հասարակության համար:
Նա վստահեցրեց, որ «հասարակության ակտիվությունը պետք է կոտրի ոմանց տաշտակը, որ հասկանան, թե ինչ լուրջ սխալ են թույլ տվել»: