Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին օրերի բուռն իրադարձությունները ազդարարեցին Հայաստանում նախընտրական շրջանի մեկնարկը: Այն գործընթացները, որոնց ականատեսն ենք այսօր` կոալիցիոն կուսակցություններից մեկի նկատմամբ իրականացվող «ձեռքերի ոլորման» գործելակերպը, «լիբերալ» վարչապետի՝ ՀՀՇ-ական վարչակարգի ամենավատ ավանդույթներով արված՝ «ով մեր հետ չլինի, կկանգնի կոտրած տաշտակի առաջ» հայտարարությունը, եւ երեկ արդեն իրականություն դարձած՝ իշխանության միատարր զանգվածից վարքագծով տարբերվող եզակի պաշտոնյաներից մեկի հրաժարականը, նախորդ ամիսների ՏԻՄ ընտրությունների տրամաբանական շարունակությունն են:
Դրանք ցույց են տալիս, որ այն հավաստիացումները, թե իշխանությունը վճռական է ընտրություններն անցկացնել ազատ ու թափանցիկ, նախատեսված էին միայն արտաքին սպառման համար: Առաջիկա վեց ամիսները ծառայեցվելու են մեկ նպատակի՝ ցանկացած գնով «կենտրոնական շտաբից» իջեցված ընտրազանգվածի ապահովման պլանի կատարմանը:
Ինչպես ասում էր մեծ կոմբինատորը. «Վերջ հոգեկան տվայտանքներին»: Իշխանությունը դիմակը դեն է նետել, եւ մայիսյան ընտրությունները փորձելու է կազմակերպել նույն սցենարով, ինչ նախորդ 17 տարիներին: Եթե, իհարկե, ժողովուրդը, ընտրողը չասի իր վճռական «ոչ»-ը: