կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-23 22:49
Քաղաքական

Սերժ Սարգսյանն իր հրաժարականով դուռ բացեց երկխոսության համար. Արմեն Սարգսյան

Սերժ Սարգսյանն իր հրաժարականով դուռ բացեց երկխոսության համար. Արմեն Սարգսյան

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տեսաուղերձում խոսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին, ասել է.

«Իմ գնահատականն եմ ուզում տալ Սերժ Սարգսյանի իմաստուն որոշմանը, քանի որ իր որոշմամբ նա ոչ միայն բացառեց որևէ ընդհարում, անկարգապահության կամ հակամարտության երևույթներ, որոնք կարող էին անկանխատեսելի հետևանքների բերել, այլ իր որոշմամբ նա դուռ բացեց երկխոսության` հասարակության տարբեր խավերի միջև: Դուռ բացեց, որպեսզի այս ճգնաժամը դրական ելք ունենա, և որպեսզի կուտակված էնրգիան, որը ի հայտ եկավ բողոքի ցույցերի ձևով, վաղը վերածվի ստեղծագործ, շինարար աշխատանքի: Կկարողանանք՞ այդ եռանդը կյանքի կոչել: Ժամանակն է, որ կարողանանք մեր ժողովրդի հսկայական պոտենցիալը կյանքի կոչել»: