Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության Սահմաադրության պահապանների խորհուրդը հաստատել է արտահերթ նախագահական ընտրություններում 6 թեկնածուներից բաղկացած: Հատուկ դիտորդական խորհուրդը, որը հաստատում է Իսլամական Հանրապետությունում նախագահական պաշտոնի հավակնորդներին, նախնական գրանցման հայտ ներկայացրած 80 թեկնածուներից ընտրել է 6-ը: Հիշեցնենք` Իրանի բարդ քաղաքական համակարգում, որը հայտնի է որպես Վելայաթ է-ֆակիհ, նախագահը դե-ֆակտո գործադիր իշխանության ղեկավար է՝ լիազորությունների բավականին լայն շրջանակով՝ ռահբարի (Ալի Խամենեի) կողմից սահմանված ընդհանուր կուրսի շրջանակներում, որը չունի անվանական իրավական լիազորություններ: Իրանի Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն՝ երկիրը կառավարվում է գործադիր իշխանության կողմից, մինչդեռ ռահբարը «կառավարում է հասարակությունը» «Վալի-է-Ասր-ի մեծ քողարկման ժամանակաշրջանում», այսինքն՝ շիա մահմեդականների կողմից սպասվող Մեսիայի գալուց առաջ: Հիմնականում ընտրություններին թույլատրված թեկնածուները ներկայացնում են, այսպես կոչված, «պահպանողական ճամբարը» (իրանական իրողույունների հետ կապված այս տերմինի օգտագործման ողջ պայմանականությամբ հանդերձ), ինչը հազիվ թե զարմանք է առաջացնում ինչպես մարտյան խորհրդարանական եւ փորձագեների խորհրդի ընտրությունների, այնպես էլ Մերձավոր Արեւելքում եւ մասնավորապես Իրանի շուրջ ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի համատեքստում։
Որոշ բացառություն է ծնունդով Մեհաբադից, Թավրիզից մեջլիսի պատգամավոր, սրտի վիրաբույժ, 2001-2005 թվականներին առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Մասուդ Պեզեշքիանը, ով քննադատել է իշխանությունների գործողությունները 2022-2023թթ-ին՝ «Մահսա Ամինիի ցույցերի» ընթացքում։ Միջազգայնագետ լրագրող, արեւելագետ Աբբաս Ջուման գրում է․ «...Պեզեշքիանը ռեֆորմիստ է, բայց անսովոր։ Նրան խորթ չեն Իսլամական հեղափոխության իդեալները, եւ նա դժվար թե դեմ գնա գերագույն առաջնորդին առանցքային քաղաքական հարցերում (ինչպես, օրինակ, արեց նախկին նախագահ Ահմադինեժադը, որը բացահայտորեն աջակցեց Ուկրաինային եւ իրեն չդրսեւորեց Պաղեստինի հարցում)։ Ընդ որում, քանի որ Պեզեշքիանը միակ ռեֆորմիստն է թեկնածուների ամբողջ ցուցակից, ամբողջ ռեֆոմիստական ճամբարը նրա կողքին կլինի։ Այն կարող է նաեւ գրավել այսպես կոչված 10-15% - ը՝ «քնած ռեֆորմիստական ընտրազանգվածին»: Բացի այդ, նա ադրբեջանցի է, ինչը նրան կգրավի երկրի ադրբեջանական բնակչության ինչ-որ հատված եւ, չի բացառվում, որոշ այլ էթնո-կրոնական խմբերի։
Առաջիկա ընտրարշավի այլ մասնակիցներ: 4-րդ անգամ լուրջ հավակնություններ ունեցող փորձառու 62-ամյա քաղաքական գործիչ, խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, ծնունդով Խորասան-Ռեզավի հյուսիսարեւելյան նահանգից, հորկան կողմից քուրդ եւ մորական պարսիկ, իրանա-իրաքյան պատերազմի մասնակից, ԻՀՊԿ-ում եւ գործադիր իշխանության մարմիններում մի շարք պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, 2017ի ընտրություններում իր թեկնածությունը հանել է հօգուտ Ռայիսի։
Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ, միջուկային ծրագրի շուրջ բանակցություներենի նախկին մասնակից Սաիդ Ջալիլին Իրաքի հետ պատերազմի վետերան է, ով արմատական հակաարեւմտյան եւ «կանանց հարցում»կոշտ մոտեցումների կողմնակից է, ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Պուրմոհամադի, Թեհրանի քաղաքապետ Ալի Ռեզա Զոհանին Ռայիսիի օրոք փոխնախագահներից մեկը, նահատակների եւ վետերանների հարցերով հիմնադրամի ղեկավար Ամիր Հոսեյն Գազիզադե-Հաշեմին:
Տեսնում ենք՝որոշ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին եւ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, դուրս մնացին նախագահական մրցապայքարից, ինչպես նաեւ առաջադրման հայտ ներկայացրած չորս կանայք (ինչը, սակայն, չի նշանակում իրնական քաղաքականութայն մեջ նրանց դերի համահարթեցում)։ Հատկանշական է՝ նախագահի պաշտոնի հավակնորդներից միայն մեկն է, այն է՝ Փուրմոհամադին, ստացել է կրոնական կրթություն (նա սովորել է երկրի երեք հիմնական իսլամական կենտրոններում՝ Քում, Մաշհադ եւ Թեհրան), իսկ մնացած հինգը հայտնի են դարձել աշխարհիկ ոլորտում՝ այդ պատճառով նրանք ի վիճակի չեն ռահբարի իրավահաջորդներ դառնալ։
Նախընտրական հռետորաբանության մեջ ոչ պակաս կարեւոր տեղ կզբաղեցնի կոռուպցիոն թեման, որը կարող են հերթական անգամ փորձել խաղարկել Ղալիբաֆի ընդդիմախոսները, ինչպես նաեւ արտաքին քաղաքական առաջնահերությունները։ Պեզեշքիանի օգտին քարոզչություն սկսած «ռեֆորմիստական» քաղաքական գործիչները (ներառյալ նախկին արտգործնախարար Զարիֆը), ակտիվիստներն ու ԶԼՄ-ները այսպես թե այնպես դժգոհում են «պահպանողականների» գերիշխանությունից։ Կարելի է հանդիպել նաեւ պնդումների այն մասին, թե իբր իստեբլիշմենտը կնախընտրի համեմատաբար թույլ նախագահին (Ի դեպ, հազիվ թե դա կարելի է ասել Ղալիբաֆի եւ մի քանի այլ հավակնորդների մասին)։ Տարածված տեսակետի համաձայն՝ Իրանում սպասվող արտահերթ նախագահական ընտրությունները ներքին եւ արտաքին քաղաքական լուրջ փոփոխությունների չեն հանգեցնի։
Չնայած Ղալիբաֆի արտոնյալ հնարավորություններին՝ ինտրիգը մնում է, քանի որ նա եւ Ջալիլին, ըստ Ջումանի, «կիսով չափ կրճատեցին պահպանողականների ճամբարի ձայները, ինչը կարող է աշխատել նրանց դեմ, եթե նրանցից ոչ մեկը չցանկանա զիջել», մինչդեռ «նախորդ ընտրություններում թեկնածուները ինքնակամ դուրս են եկել ընտրապայքարից՝ հօգուտ Էբրահիմ Ռայիսիի»։
Այս խարիզմատիկ քաղաքական գործչի մահը տարօրինակ հանգամանքներում նպաստեց բանակցությունների հերթական փուլի մասին լուրերի հերթական շարքի ի հայտ գալուն՝ հերթական «միջուկային գործարքի» դուրս գալով, որը ենթադրում է Իրանի միջուկային ծրագրի սահմանափկում՝ արեւմտյան պատժամիջոցների թուլացման դիմաց։ Միեւնույն ժամանակ, տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով, «միջուկային» բանակցությունների պատասխանատու է նշանակվել պաշտպանության նախկին նախրար Ալի Շամխանին, ով միանշանակ արտահայտվել է. »եթե Իրանում նախագահական ընտրությունների նախաշեմին որոշ անբարեհամբույր եվրոպական երկրներ ցանկանան թշնամական դիրքորոշում որդեգրել Իրանի խաղաղ միջուկային գործունեության դեմ կառավարիչների խորհրդի առաջիկա նիստում, նրանք կբախվեն մեր երկրի լուրջ եւ արդյունավետ արձագանքի հետ»: Նշենք՝ Շամխանին ռահբարի նրանց վստահված անձանցից մեկն է, որը քիչ դեր չի խաղացել Չինաստանի միջնորդությամբ Սաուդյան Արաբիայի հետ հարբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում։ «Միջուկային բանակցությունները փակուղի են մտել, ինչը ենթադրում է նոր մոտեցման կամ լրացուցիչ ռազմվարության հնարավոր անհրաժեշտություն։ Առանցքային մարդը կարող էր դուրս գալ փակուղուց, հնարավոր է՝ այդ «կողպեքների բացողը» կարող էր լինել Շամխանին», – կարծում է իրանական պարբերականներից մեկը։ Միեւնույն ժամանակ զոհված Աբդոլլահիյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում փոխարիբած Ալի Բաղերի Քանին, հավանաբար, շուտով կազատվի «պաշտոնակատար» նախածանցից, առավել եւս, որ վերջին տարիներին ներկայացնում էր Թեհրանը Օմանի տարածքում ԱՄՆ-ի հետ ոչ պաշտոնական խորհրդատվական մեխանիզմի շրջանակներում: Հունիսի 10-ին Քանին ժամանել է Նիժնի Նովգորոդ՝ ԲՐԻԿՍ միջպետական միավորման արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված ձեւաչափով նիստին «իրադարձույթուններն ու փոփոխությունները չեն կարող որեւէ փոփոխություն մտցնել մեր համագործակցության մեջ, այն կդառնա էլ ավելի արդյունավետ եւ հաջող։ Այսօր մենք հսկայական ներուժ ենք տեսնում մեր փոխգործակցության ընդլայնման եւ ամրապնդման համար», - հայտարարել է իրանական դիվանագիտության ղեկավարը ռուս գործընկերոջ հետ հետ հանդիպման ժամանակ:
Ռայիսիի նախագահության համեմատաբար կարճ ժամանակահատվածում Իրանը միացավ Շանհայի համագործակցության կազմակերպությանը, միացավ BRICS խմբին, ստորագրեց համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին: Իրանցի քաղաքագետ, պրոֆեսոր Մեհդի Սեյֆ Թաբրիզիի խոսքերով՝ «հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հաջող գործունեության շնորհիվ ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ ներքին խնդիրների լուծման ոլորտում, իրեն մոտ դիսկուրսի, այսինքն՝ պահպանողական ուղղվածության թկնածուները նախագահի աթոռը ստանալու ներկայումս ավելի մեծ շանսեր ունեն»:
Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում հազիվ թե Իրանի նախագահի թեկնածուներից որեւէ մեկը որոշի ռախբարի գիծը ռեվիզիայի ենթարկել այդ հարցում։ Միեւնույն ժամանակ, դեռեւս դադարեցված է հիմնարր պայմանագրի նախապատրաստումը, որը կոչված է որոշելու Ռուսաստանի եւ Իրանի հարաբերությունները տասնամյակներ առաջ, ինչի մասին հայտնել են Սմոլենսկի հրապարակում։ Համապարփակ համագործակցության մասին նոր պայմանագրի ստորագրումը ժամանակավորապես դադարեցվել Է Իրանի կողմից տեխնիկական խնդրների պատճառով: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը: Դիվանագետի խոսքով՝ պայմանագրի կնքումը ռազմավարական հարց է եւ Մոսկվայի, եւ Թեհրանի համար, որը կախված չէ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից: Առայժմ պայմանագրի վրա աշխատանքների գործընթացը դադարեցվել է իրանցի գործընկերների խնդիրների պատճառով, սակայն այդ աշխատանքը կավարտվի, եւ համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո երկու երկրների ղեկավարները որոշում կկայացնեն դրա ստորագրման ժամանակի եւ վայրի մասին: Այս պայմանագրի տեքստն ամբողջությամբ համաձայնեցված է, սակայն «դեռեւս չի կարող ստորագրվել», - պարզաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: – Մենք դա կկարողնանք անել, երբ մեր իրանցի գործընկերների կողմից կարգավորվեն։.. հիմնականում ընթացակարգային հարցեր»: Պետք է ենթադրել՝ Իսլամական Հանրապետության պետական-քաղաքական կառուցվածքի առանձնահատկություններն ու բարդությունը թույլ կտան վերադառնալ հնարավոր փոփոխությունների եւ տարբեր խորհրդանշական իմաստային շրջադարձերի բովանդակային քննարկմանը, քանի որ փաստաթղթի ստորագրումն ընթանում է արդեն նոր նախագահի կողմից:
Հ.Գ. իրանական ԶԼՄ-ներում հրապարակվել են թեկնածուների շանսերի վերաբերյալ առաջին հարցման արդյունքները: Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զբաղեցրել է առաջին տեղը (28,7%), Սաիդ Ջալիլին՝ երկրորդ տեղը (20%), Մասուդ Պեզեշքիանը՝ երրորդ տեղը (13,4%): Ընտրություններին կմասնակցի քաղաքացիների ավելի քան 53 տոկոսը Իրանի սահմանադրության համաձայն, եթե առաջին տեղը զբաղեցրած թեկնածուն չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, կնշանակվի երկրորդ փուլ, որը կարող է տեղի ունենալ հուլիսի 9-ին:
Ալեքսանդր Գրիգորեւ
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի