Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011թ. հոկտեմբերի 20-21-ը Երևանում տեղի է ունեցել Միջազգային եվրոպական շարժման ամենամյա կոնգրեսը, որն այս անգամ ընթացել է «Խթանելով քաղաքացիական հասարակության դերը հետագա եվրոպական ինտեգրման գործընթացում Արևելյան գործընկերության երկրներում» խորագրով:
Եվրոպական շարժման բարձրաստիճան պաշտոնյաների և անդամ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` կայացած աշխատանքային խմբերում քննարկվել են քաղաքացիական հասարակությանը ԵՄ օժանդակության զարգացման, ազգային ռեֆորմների, վիզաների դյուրինացման հարցեր:
Երեք աշխատանքային խմբերի ջանքերով էլ կազմվել է Միջազգային եվրոպական շարժման վերջնական հռչակագիրը: Հռչակագրում հեղինակավոր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնում ԵՄ «Ներգրավում` առանց ճանաչման» քաղաքականությանը, ինչը ենթադրում է ավելի սերտ կապեր Արցախի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի քաղաքացիական հասարակությունների հետ և վերջիններիս ներգրավվածություն եվրոպական տարբեր ծրագրերում:
Հռչակագրի կետը ձևակերպված է այսպես. «Կոնգրեսի մասնակիցները նաև արտահայտել են իրենց աջակցությունը Եվրոպական խորհրդարանի 2011թ. ապրիլի 7-ի` «Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ արևելյան ուղղություն» բանաձևի վերաբերյալ, և հատկապես հոդված 49-ի, որը կոչ է անում ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ/ԵՄ բարձրագույն ներկայացուցչին` զարգացնել ավելի շատ վստահություն ներշնչող միջոցներ և ծրագրեր, որոնք կընդգրկեն նոր առաքելությունների և հասարակական հաղորդակցության ռազմավարությունների հիմնադրումը, պրագմատիկ նախաձեռնությունների հաշվի առնումը, նորարար մոտեցումները, ինչպիսիք են ոչ ֆորմալ շփումները և խորհրդակցությունները անջատված տարածքների հասարակությունների հետ, միևնույն ժամանակ պահպանելով ԵՄ չճանաչման քաղաքականությունը, որպեսզի օժանդակենք քաղաքացիական մշակույթին և հասարակական երկխոսությանը»:
Այս կետի առաջմղման համար Արցախի եվրոպական շարժումն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանին, ինչպես նաև «Եվրոպական ուսանողների ֆորում» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ալֆրեդո Սելլիտտիին և Բելգիայի պետական նախարար, Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ Շառլ Ֆերդինանդ Նոտհոմբին` գաղափարին աջակցելու համար: