Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները, հատկապես վերջին շրջանում, ժուժկալությամբ, մեղմ ասած, չեն փայլում: Բայց որ այդ ախտով ամբողջ եկեղեցական համակարգն է վարակված, պատկերացնել անգամ անհնար էր:
ԱԺ-ում կառավարության անցկացրած օրինագիծը, որով եկեղեցապատկան մոտ 300 «օբյեկտ» ազատվեց հողահարկից և գույքահարկից, ցույց տվեց, որ Սուրբ Էջմիածինը վերածվել է Հայաստանի ամենախոշոր հոլդինգներից մեկի, որը ոչ միայն հաջող բիզնեսներ ունի, այլև կարողանում է լոբբինգով արտոնյալ տնտեսվարողի կարգավիճակ ստանալ:
Այս աբսուրդում բացարձակ հասկանալի չէր նախ կառավարության մոտիվացիան: Ինչո՞ւ է, օրինակ, եկեղեցու այս կամ այն «ձեռնարկությունը» ազատվում հարկերից, իսկ նմանօրինակ այլ մասնավոր օբյեկտները` ոչ: Միայն այն պատճառով, որ դա Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությա՞մբ էր: Եթե` ոչ, ապա պետական ի՞նչ խնդիր էր դրանով լուծվում: Եթե` այո, ուրեմն ի դեմս Եկեղեցու գլուխների` գործ ունենք նորհայտ օլիգարխների հետ:
Եվ երկրորդ` Էջմիածինն անգամ մատը մատին չխփեց իր հոտին բացատրելու, թե ի՞նչ օբյեկտներ են դրանք, ի՞նչ տրամաբանությամբ են պատկանում եկեղեցուն և ինչո՞ւ պետք է արտոնյալ պայմաններ ձեռք բերեն: Գուցե սա ոչ թե բացահայտ արհամարհանք է հասարակական կարծիքի նկատմամբ, այլ կոմերցիոն գաղտնիք չբացահայտելու սովորական վարքագի՞ծ:
Եվ վերջապես, արդյոք սա ճանապարհ չի՞ բացի այլ անձանց համար՝ եկեղեցու անվան տակ արտոնյալ բիզնես սկսելու համար:
Սրանք հարցեր են, իսկ ո՞վ է պատասխանելու: