կարևոր
373 դիտում, 1 ժամ առաջ - 2025-09-21 18:51
Հասարակություն

Այս խորհդանշական վայրում վերհաստատում ենք մեր ուխտը՝ պաշտպանելու մեր անկախությունն ու ինքնությունը․ Իշխան Սաղաթելյան

Այս խորհդանշական վայրում վերհաստատում ենք մեր ուխտը՝ պաշտպանելու մեր անկախությունն ու ինքնությունը․ Իշխան Սաղաթելյան

«Ասել եմ և շարունակում եմ պնդել ,որ Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքներից մեկը՝  անձամբ  Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար,  նրա հեռացումը կամ վերատադրության կանխումն ազգային անվտանգության հարց է»,- Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրը, ՀՅԴ  երիտասարդական  և ուսանողական միությունների տոնական երթի ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Անկախությունը միայն փաստաթուղթ չէ․ այն առաքելություն է։ Հայաստանը փոքր է տարածքով, բայց մեծ է առաքելությամբ։Հայաստան միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքը չէ , այլ ողջ հայ ժողովրդին է: Հայկական Սփյուռքը մեր համաշխարհային հենարանն է։

Պատերազմը, պարտությունը, անգամ, Ցեղասպանությունը դատավճիռ չեն հանձնվելու համար , եթե պատրաստ ես պայքարել։ Մեր հավատքը, եկեղեցին, պատմամշակութային ժառանգությունը,մեր հիշողությունը կամ բիբլիական Արարատը ոչ թե սպառնալիք են, այլ արժանապատիվ ապագայի միակ երաշխիքը։ Հայաստանը պետք է լինի ոչ թե իրականության հետ հաշտվող, այլ իրականություն ստեղծող պետություն»,-նշեց Իշխան Սաղաթելյանը՝ խոսքն ամփոփելով հետևյալով․ «Այսօր մենք ոչ միայն տոնում ենք մեր անկախության օրը, այլև այս խորհդանշական վայրում, առաջին հանրապետության հիմնադիր  Արամ Մանուկյանի հուշարձանի մոտ վերհաստատում ենք մեր ուխտը  ՝ պաշտպանելու մեր անկախությունն ու  ինքնությունը, վերհաստատում ենք մեր կամքը անկախ,ինքնիշխան ,ժողովրդավարական և իրավական պետություն կերտելու: Արամ Մանուկյանը և մեր նախնիները  մեզ պարտավորեցնում է լինել ուժեղ, համարձակ և աննահանջ պայքարել համազգային նպատակների  համար»։