|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Լեհաստանում անցկացված Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ներողություն է խնդրել Հայաստանին զենք վաճառելու համար: Ըստ 1news.az-ի` այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն:
Նա հայտարարել է, որ Մոլդովան Հայաստանին իսկապես 3 մլն դոլարի զենք է վաճառել, եւ այդ փաստը որակել է որպես սխալ քաղաքական քայլ: «Թեեւ, իհարկե, Հայաստանի նկատմամբ զենքի վաճառքն արգելող որեւէ միջազգային պատժամիջոց չի գործում»,- հավելել է դեսպանը:
Նա նշել է, որ Ադրբեջանն ու Մոլդովան ՎՈՒԱՄ անդամներ են, եւ հուսով է, որ այդ փաստը բացասաբար չի ազդի երկրների հարաբերությունների վրա: «Մոլդովայում արդեն ստեղծվել է երկու հանձնաժողով`` խորհրդարանական եւ Անվտանգության խորհրդի, որոնք զբաղվում են այդ միջադեպի հետաքննությամբ»,- ասել է Բոդյուն: