Փոխարժեքներ
05 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ բանակին` նշելով, որ որոշ խմբեր միտումնավոր շարունակում են հակաբանակային արշավը: Իսկ վերջին հզոր զորահանդեսից հետո, ըստ հանրապետական պատգամավորի, ոտնձգությունները բանակի նկատմամբ ավելացել են:
«Ոչ ոք չի ժխտում, որ կարող են լինել նաև թերություններ, ինչին օպերատիվ արձագանքում են: Ամենաշահագրգիռ մարդկանցից մեկը հենց պաշտպանության նախարարն է, ով ամեն ինչ անում է բանակը հասարակության մեջ տիրող բացասական դրսևորումներից զերծ պահելու համար, և մենք հասել ենք դրան»,- ասաց պատգամավորը` հայտարարելով, թե բանակի նկատմամբ նման հակաքարոզչությունը «ինքդ քեզ թուլացնելու ու հարված հասցնելու լավագույն միջոցն է»:
Խոսելով զոհված զինծառայողների ծնողների անցկացրած խաղաղ ցույցերի մասին` Կարեն Ավագյանն ասաց, թե նրանց վիշտն ընդունելի ու հասկանալի է, բայց անհասկանալի են այն մարդկանց գործողությունները, ովքեր ցանկանում են օգտագործել բոլորի ցավն ու վիշտը` որոշակի քաղաքական դիվիդենդներ շահելու համար:
«Հույս ունեմ, որ պատվեր իրականացնողները կհասկանան, որ բանակը պաշտպանում է ոչ միայն իմ ու ձեր, այլև իրենց ընտանիքներին: Բանակի խնդիրը բոլորինս է: Բանակն այնպիսին է, ինչպիսին մեր հասարակությունն է: Եթե մենք ցանկանում ենք, որ բանակը կատարելագործվի, պետք է լուրջ աշխատանք տանենք հասարակական կյանքի բոլոր օղակներում: Բանակը սրբություն է: Մարդ եղեք»,- խոսքը եզրափակել է Կարեն Ավագյանը: