|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի շրջանակներում Իրանի Անդիշեհ թատերախումբը հայ հանդիսատեսին ներկայացրեց «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:
«Համլետ», «Լեդի Մակբեթ», «Օթելլո», «Ռոմեո և Ջուլիետ». այս ներկայացումներում դերասանները երկուսն են`աղջիկ և տղա»,- yerkir.am-ին ասաց բեմադրիչ Հուսեյն Ֆարուխին` հավելելով, որ հիմնական նպատակն է ստեղծել մթնոլորտ, որը կպատմի նրանց միջև ծագող սիրո մասին:
Ինչպես տեղեկացրեց բեմադրիչը, «Ռոմեո և Ջուլետ» ներկայացման պրեմերիան տեղի է ունեցել 2002 թ.:
ԵՊՀ օտար լեզուներ ֆալուկտետի ուսանող Համլետ Սաֆարյանն ասաց, որ նմանատիպ թատերական միջոցառումների շնորհիվ իրենք հմտանում են պարսկերեն լեզվի մեջ:
Մեկ այլ հանդիսատես` Լուսինե Սիմոնյանը, ով չգիտի պարսկերեն, նշեց, որ իր համար լեզուն կարևոր չէ, կարևորը բեմից փոխանցվող տրամադրությունն է, մթնոլորտը. «Ուղղակի մոռանում ես, որ լեզուն անհասկանալի է, և միանգամից մտնում ես նրանց հոգեվիճակի մեջ»: