|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Արցախի հայության ինքնորոշման պահանջից հետո Ադրբեջանում սրվեց հակահայկական մթնոլորտը, որը վերաճեց բռնությունների։ 1988 թվականի փետրվարի 27–29-ը Սումգայիթ քաղաքում հայերը ենթարկվեցին համակարգված հարձակումների, սպանությունների և թալանի՝ միայն ազգային պատկանելության պատճառով։ Պաշտոնական տվյալներով զոհերը մի քանի տասնյակ էին, սակայն միջազգային տարբեր աղբյուրների գնահատմամբ հայ զոհերի թիվը կարող էր հասնել շուրջ 200-ի։
Դեպքերը պատշաճ գնահատական չստացան, ինչից հետո բռնությունները շարունակվեցին նաև Բաքվում և Գանձակում։ Հակահայկական քաղաքականության խորացումը ի վերջո հանգեցրեց նրան, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախը ամբողջությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո։