կարևոր
439 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-27 11:35
Հասարակություն

Արցախից տեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում

Արցախից տեղահանված ընտանիքը դժվարությամբ է գոյատևում Բյուրեղավանում

Գասպարյանների ընտանիքը տեղահանվել է Արցախի Ասկերանի շրջանի Մոշխմհատ գյուղից։ Ընտանիքը բնակություն է հաստատել Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում։

Բյուրեղավանում վարձակալած բնակարանը, մեղմ ասած, ոչ բարվոք պայմաններ ունի, որի համար, սակայն, վճարում են ամսական 120․000 դրամ։ Վարձակալած բնակարանում ապրում են 7 անձով․ Ռուսլան և Թամարա ամուսիններն իրենց 3 անչափահաս երեխաների հետ, Ռուսլանի հայրն ու Թամարայի մորաքույրը՝ Ռիմա Աբրահամյանը։
Թամարան և նրա ամուսինը՝ Ռուսլան Գասպարյանը, առողջական խնդիրներ ունեն, վերջերս էլ պարզվել է, որ նրանց մանկահասակ աղջիկներից մեկն էլ սրտի հետ կապված խնդիրներ ունի։

Բազմանդամ ընտանիքի տղամարդիկ աշխատում են, սակայն չեն հասցնում ընտանիքի կարիքները հոգալ։ Հազիվ կարողանում են վճարել տան վարձը և կոմունալ ծախսերը։ Շատ հաճախ գումարը չի հերիքում անգամ սննդի և հագուստի համար։

Մանրամասն՝ տեսանյութում