Միասին կարող ենք
կարևոր
910 դիտում, 2 ժամ առաջ - 2026-02-27 16:51
Հասարակություն

Սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Սպասվում են տեղումներ առավելապես ձյան տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Երևանում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ առավելապես ձյան տեսքով։ Մարտի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում, մարտի 1-ին, 2-ի գիշերը, 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 27-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին կնվազի 8-10 աստիճանով: