Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհն ագրեսիվ է դարձել, հանդուրժող բռնությունների նկատմամբ, եւ դրա վառ ապացույցը Լիբիայի դեպքերն են:
«Եթե աշխարհի գերտերության արտգործնախարարը կարող է հայտարարել, թե մենք կցանկանանք Լիբիայի առաջնորդին մեռած տեսնել, ապա մենք խնդիր ունենք: Եթե ամբողջ Արեմուտքի աչքի առաջ կարող է տեղի ուենենալ Կադաֆիի մարմնի նկատմամբ ծաղրուծանակը, ապա մենք ունենք խնդիր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի նախագահ Կարեն Բեքարյանը:
Նրա խոսքերով` այսպիսի մեկնարկը չի կարող արագընթաց առաջընթացի, զարգացման մասին վկայել: Լիբիացիները դեռեւս հոգեբանական շոկից դուրս գալու խնդիր ունեն մինչեւ պետականաշինության հարցերին անցնելը:
Իսկ զուտ քաղաքական տեսանկյունից` նկատվում է, որ Արեւմուտքն անակնկալներ է ունենալու: Նախեւառաջ հետաքրքիր է այն, որ Լիբիայի ժամանակավոր իշխանությունը հրամայողաբար նշեց, որ երկիրն առաջնորդվելու է շարիաթով եւ հանվելու է բազմակնության արգելքը:
Թունիսում էլ իշխանության են գալիս իսլամիստները. ընտրությունների ժամանակ նրանք ստացել են ձայների 40 տոկոսից ավելին, եւ չի բացառվում, որ միայնակ կազմեն կառավարությունը:
Կ. Բեքարյանի խոսքերով` հազիվ թե Արեւմուտքը նման ակնկալիքներ ունենար, երբ աջակցում էր հեղաշրջման իրականացմանը:
Իսկ այս ամենը Հայաստանին կարող է առնչվել այնքանով, որքանով խոսվում է, թե նույն ճակատագիրը սպառնում է նաեւ Սիրիային: Իսկ այս երկիրը համաշխարհային կարեւոր իրադարձությունների ժամանակ հանդես է եկել որպես Հայաստանի բարեկամ երկիր: Այնտեղ կա նաեւ հայկական մեծաթիվ համայնք: