|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության` այսօր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Մենք կողմնակից ենք Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր մակարդակի ինքնավարություն տրամադրելուն: Աշխարհը աջակցում է պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը՝ ղարաբաղյան խնդիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու հարցում։ Մենք պետք է քաղաքական և դիվանագիտական նախաձեռնություն հանդես բերենք, որպեսզի հարցը փակուղուց դուրս գա։ Համոզված ենք, որ առաջակայում որոշակի առաջընթաց կգրանցվի»:
Ի դեպ, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ևս հաճախ է կրկնում, որ «աշխարհը աաջակցում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը` ղարաբաղյան խնդրի առնչությամբ»:
Նշանակում է` կա'մ Հայաստանի ԱԳ նախարարը, կա'մ Ադրբեջանինը, մեղմ ասած, ճիշտ չեն ասում: