Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հինգշաբթի օրը Իսրայելում բռնկված հրդեհի արդյունքում զոհվել է 41 մարդ: Զոհերի մեծ մասը բանտի վերակացուներ են, ովքեր կալանավորներին ավտոբուսով մոտակա բանտ էին ուղեկցում: Նրանք ընկել են վառվող անտառի «ծուղակն» ու այրվել:
Փրկարարական խմբի ղեկավարն ասել է, որ կրակը երեք րոպեում ընդգրկել է 1500 մետր տարածք: Շտապօգնության աշխատակիցն էլ տեղեկացրել է, որ վերջին 10 տարիներին նման մասշտաբի հրդեհ չէր եղել:
Երկրի վարչապետ Բենջամին Նեթանյահուն օգնության խնդրանքով դիմել էր Իտալիային, Կիպրոսին և Ռուսաստանին: Նրա խնդրանքն անպատասխան չի մնացել: Իսրայելին օգնության են հասել նաև Թուրքիան, Հունաստանը, Կիպրոսը և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը լրացուցիչ օդանավեր է առաջարկել, Հունաստանը՝ հրշեջներ, ԱՄՆ-ը հրդեհամարիչ սարքավորումներ: Եվրամիությունը 92 հոգուց բաղկացած բուլղարական հրշեջ ջոկատ է ուղարկել: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցություն են ունեցել նաև Հորդանանն ու Եգիպտոսը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը առաջարկել է իր գլխավորած կազմակերպության աջակցությունը և կոչ արել՝ միանալ Իսրայելին տրամադրվող օգնությանը:
Հատկանշական է Թուրքիայի աջակցությունը: Չնայած երկու երկրների սուր հարաբերություններին՝ առաջինը Իսրայելի վարչապետն է զանգել է Թուրքիայի իր գործընկերոջը: Շնորհակալություն հայտնել օգնության համար և նշել, որ դա հարաբերությունները բարելավելու առաջին քայլն էր: Սակայն Էրդողանն անմիջապես պատասխանել է, որ Թուրքիայի այս օգնությունը չի նշանակում, որ հարաբերությունները կբարելավվեն նաև հիշեցրել, որ Իսրայելը դեռ ներողություն չի խնդրել Թուրքիայից՝ վերջերս իսրայելական ջրերում 9 թուրք ցուցարարների զոհվելու կապակցությամբ: