Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Արագածոտնի Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար` այրվել են ավտոմեքենաներ. ահազանգը մարզային փրկարարական վարչությունում ստացել են հոկտեմբերի 24-ին`ժամը 20.55-ին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E-220» մակնիշի 22 ՕՕ 735 պետհամարանիշի և «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի մեքենաները:
Վթարի հետեւանքով «Մերսեդես E-220»-ը բռնկվել է: Վարորդը` 1986 թվականին ծնված Արամ Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1967 թվականին ծնված Մերուժան Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետև Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.14-ին, մարվել`21.19-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ. տեղեկացնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը: