Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բրյուսելում` Եվրամիության գագաթաժողովում անցկացված քննարկումների ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարոզին կոպիտ քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին, որը եվրագոտու մեջ չմտնող ԵՄ երկրների գաղափարական առաջնորդն է. գրում է The Guardian-ը:
«Դուք կորցրել եք բերանը փակելու կարողությունը»,- ասել է Սարկոզին` դժգոհություն հայտնելով այն կապակցությամբ, որ բրիտանացի նախարարները ջանասիրաբար խորհորդներ են տալիս եվրագոտու երկրներին:
«Մենք հոգնել ենք ձեր քննադատություններից ու հրահանգներից, թե ինչ պետք է անել: Դուք ասում եք, որ ատում եք եվրոն, եւ հիմա էլ ցանկանում եք միջամտել մեր աշխատանքներին»,- հայտարարել է նա:
Գագաթաժողովում Քեմերոնը պնդել է, որ ԵՄ-ն պետք է պաշտպանի եվրագոտուց դուրս գտնվող երկրների շահերը: «Ես նրանց անկեղծորեն ասացի, որ գործը դառնում է վտանգավոր, երբ նրանք կենսականորեն կարեւոր որոշումներ են կայացնում ընդհանուր շուկայի վերաբերյալ, օրինակ` ֆինանսական ծառայությունների մասին»,- ասել է նա:
Ի դեպ, մինչեւ Սարկոզիի հայտարարության մասին տեղեկանալը ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Քեմերոնը Ֆրանսիայի նախագահին վարդագույն ծածկոց է նվիրել` նոր ծնված դստեր` Ժյուլիի համար: