կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-16 13:34
Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի բերանը ո՞վ էր փակել կամ ձեռքերն ո՞վ էր բռնել. Վահրամ Բաղդասարյան

Րաֆֆի Հովհաննիսյանի բերանը ո՞վ էր փակել կամ ձեռքերն ո՞վ էր բռնել. Վահրամ Բաղդասարյան

2015 դեկտեմբերին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո 2016-ի կարևորագույն ներքաղաքական իրադարձությունը կդառնա նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Ներկա պահին կառավարության անդամներն աշխատում են ԸՕ նախագծի վրա, եկող շաբաթ նախագիծը կուղարկեն ԱԺ, որտեղ էլ կսկսվեն քննարկումները:

Հայտնի է, որ ՀԱԿ-ը, որը դեմ էր սահմանադրական փոփոխություններին, նոր ԸՕ ընդունման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ ԸՕ ընդունումը իմաստ կունենա, եթե մաքրվեն ուռճացված ընտրացուցակները, եթե դրանք հրապարակվեն, ընտրամասերը տեսանկարահանվեն և այլն:

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ՀԱԿ-ի այդ հայտարարության մասին, նշեց. «ՀԱԿ-ի հայտարարությունը սիրողական մակարդակի էր»:

Հայտնի է նաև, որ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով այժմ հանդես է գալիս որպես «Նոր Հայաստան» շարժման անդամ, հայտարարել է, որ չի մասնակցելու Ընտրական օրենսգրքի վերաբերյալ քննարկումներին: «Րաֆֆի Հովհաննիսյանի բերանը ո՞վ էր փակել կամ ձեռքերն ո՞վ էր բռնել, որ մինչև այժմ եղած քննարկումներին մասնակցի, կամ ո՞վ է նրա իրավունքները սահմանափակել: Ինչ է` հայտնագործությո՞ւն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մտնում քննարկումների մեջ: Պարզապես Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես քաղաքացի և քաղաքական ուժի ներկայացուցիչ, պարտավոր է մասնակցել քննարկումներին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: