|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Չինական մեծ պարսպի ավելի քան 70 տոկոսը փլվել է, միայն 20 տոկոսն է բարվոք վիճակում. տեղեկացնում է Reuters-ը` վկայակոչելով Xinhua-ն:
Պատճառը պատի շրջակայքում օգտակար հանածոներ արդյունահանող տասնյակ օրինական եւ ապօրինի հանքերն են: Որոշ հանքեր գտնվում են Չինական պատից մոտ 100 մ հեռավորության վրա:
Այս առիթով բողոքի ալիք են բարձրացրել Great Wall Society հասարակական կազմակերպության ակտիվիստները, բայց, քանի որ հանքերի մեծ մասն օրինական են, նրանք ոչինչ չեն կարող անել:
Չինական մեծ պարսպի երկարությունը 6400 կմ է, այն անցնում է 11 մարզով: Ամեն տարի այստեղ այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: