Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Այն, ինչ այսօր կատարվում է բանակում և բանակի շուրջ, իսկապես ամենալուրջ մտահոգության տեղիք է տալիս: Ոմանք զինվորների արյունն են առուծախի հանում, մարդկային ողբերգության հաշվին թատրոններ սարքում, ոմանք էլ բանակի անձեռնմխելիության ու անքննելիության կեղծ կատեգորիաներով փորձում են ուռա պատրիոտիզմ խաղալ:
Եվ ամենաանհանդուրժելին այն է, որ ստեղծված աժիոտաժի վերաբերյալ իր ընդգծված քաղաքական վերաբերմունքով պետությունն այս հարաբերություններում դառնում է հստակ ընդգծված հակամարտության կողմ: Ո՞վ էր պատվիրակել պաշտպանության փոխնախարարին իր վրա վերցնել հասարակական կազմակերպություններին դրսից ղեկավարվող դավադրության մեջ մեղադրելու, ձեռքի հետ էլ նախարարին պաշտպանության տակ առնելու գործառույթները: Ավելի լավ չէ՞ր լինի, եթե նա մեղադրանքների փոխհրաձգության մեջ մտնելու փոխարեն զբաղվեր բանակում ստեղծված փոխհարաբերությունների և բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման գործով:
Մի՞թե բանակի ղեկավարությունն իսկապես կարծում է, որ դժբախտ պատահարների մասին բարձրաձայնող ցանկացած անձի դեմ հակահարձակումներով նվազեցվելու են տեղի ունեցող հանցագործությունները: Եթե այս համոզումն է առաջնորդողը, ապա ոչ մի արդյունք չի լինելու: Հողմաղացների դեմ պատերազմների վրա վատնելու փոխարեն ժամանակն ու ռեսուրսները կարելի է ու պետք է ծախսել գործ անելու վրա: Գուցեև այդ գործն իսկապես արվում է, բայց հիմա հասարակությունը դա չէ, որ տեսնում է պաշտպանության նախարարության քայլերում: