Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը, մեկնաբանելով «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցը, yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի ղեկավարը մինչեւ հիմա ոչ միայն չգիտի իր երկրի պատմությունը, այլեւ չի ուզում հասկանալ, որ Ադրբեջան պետություն պատմության մեջ չի եղել եւ իր գոյությունն սկսել է խորհրդային տարիներից:
«Այդ տղան չի հասկանում, որ ինքը չէ, որ պետք է պատմություն գրի. պատմական Ղարաբաղը պատմական Արցախն է, որն Ադրբեջանի կազմում երբեւէ չի եղել` մինչեւ Կովբյուրոյի որոշումը: Դա բազմիցս ապացուցվել է եւ լրացուցիչ ապացուցման կարիք չունի»,- ասաց նա:
Գ. Մելիքյանը նշեց, որ խոսելով ԼՂ-ի ինքնավարության մասին, Ալիեւը չի խոսում այն մասին, որ ԼՂ-ն Խորհրդային Ադրբեջանի կազմում երբեւէ ինքնավարություն ունեցել է, խոսելով մեկ միլիոն փախստականների մասին` չի խոսում 500 հազար հայ փախստականների մասին, չի խոսում այն մասին, որ հենց Ադրբեջանն է օկուպացրել պատմական Արցախի տարածքների մի մասը:
«Այնպես որ, ես չեմ կարծում, որ այդ պատմական ակնարկները ԼՂ-ի մասին միջազգային հանրության համար հիմնավորումներ կլինեն, եւ աշխարհը կհավատա, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս է եղել: Սրանք ընդամենը հորինված պատմություններ են, որոնց միջոցով նա փորձում է թոզ փչել իր երկրի ժողովրդի աչքերին»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ հարցազրույցն ամբողջությամբ հիմնված է ստի, կեղծիքի վրա եւ մեկ անգամ եւս ապացուցում է, որ Ադրբեջանի «փադիշահը», ինչպես նրան բնորոշում են բոլորը, չի ցանկանում այդ ստից ու կեղծիքից հեռու մնալ: