Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2011թ. հունիսի 17-ին բանակ զորակոչված ժամկետային զինծառայող 21-ամյա Արամ Աշոտի Մելքոնյանի դին դեռ ծնողներին չեն հանձնել: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին` ժամը 15:00-ի սահմաններում: Արամ Մելքոնյանի մայրը` Հռիփսիմեն, որդու հետ խոսել է դեպքից հինգ րոպե առաջ: Որդու վերջին խոսքերն են եղել. «Մամ, ձեզ լավ նայեք, Լուիզային (քրոջը) լավ նայի, պապային էլ լավ նայի, որ առողջանա, ասացի` Արա'մ, խելոք մնա, վաղը կգանք ու... անջատեց, հինգ րոպե հետո ինքնասպան է եղել»,- պատմեց Արամի մայրը:
Արամ Մելքոնյանը 2011-ին ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքետինգի բաժինը եւ մեկնել հայկական բանակ: Այս ամիսների ընթացքում մորը տեղեկացրել է բանակում տիրող վարք ու բարքի, սպայական կազմի անտարբերության, զինվորների մեջ առկա տարաբնույթ վիճաբանությունների մասին: Լինելով կրթված անձնավորություն` բանակում չի հաշտվել հատկապես տգիտության հետ:
Մայրը` տիկին Հռիփսիմեն, պատմում է, որ երբ մի անգամ Արամն օգտագործել է «մարտկոց» բառը, զինվորները չեն հասկացել: Տղան հաճախ է ձանձրացել բանակում, անգամ գիրք չի եղել ընթերցելու, քանի որ գրքի թերթերը բանակում օգտագործում են կարիքները հոգալու համար: Արամ Մելքոնյանը հաճախ է ասել, որ բանակում կարգուկանոն չկա, «բանակ չի, բարդակ ա, բարդակ»: