Փոխարժեքներ
22 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.51 |
EUR | ⚊ | € 449.98 |
RUB | ⚊ | ₽ 4.8075 |
GBP | ⚊ | £ 522.85 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Այսօր ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին, ովքեր ճանաչողական այցով Արցախ են ժամանել` հաստատության տնօրեն Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
Ողջունելով նրանց` ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, որ Հայաստանի արտգործնախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հանդիպումներն Արցախում արդեն պարբերական են դարձել: Օրենսդիր իշխանության ղեկավարը հանգամանալի ներկայացրել է հանրապետության ներկայիս կացությունը` քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, դիվանագիտական, օրենսդրական, քարոզչական եւ այլ խնդիրների համատեքստում, նաեւ պատասխանել է ապագա դիվանագետների բազմաթիվ հարցերին:
Դիվանագետական դպրոցի ունկնդիրներն այսօր հանդիպել են նաեւ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Վարչապետը հույս է հայտնել, որ ապագա դիվանագետների տեղեկատվական այցերը նրանց կօգնեն հետագայում արդյունավետորեն զբաղվել Արցախյան, եւ Հայ դատի խնդիրների լուծմամբ: Վարչապետը ներկայացրել է նաեւ ԼՂՀ կառավարության կողմից ներկայումս իրականացվող ծրագրերը, ապա պատասխանել հյուրերի բազմաբնույթ հարցերին: