Հուլիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրներին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է միջազգային ռազմական փոխգործակցության ասպարեզի ներկա զարգացումները, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների հետ համատեղ իրականացվող ծրագրերին։
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների հարցերին և վստահություն հայտնել, որ նրանք իրենց մասնագիտական ողջ ներուժը կներդնեն միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հետագա առաջընթացն ապահովելու գործում։