Փոխարժեքներ
20 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Հոկտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում մեկնարկեց «Ես եմ» 6-րդ միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Արդեն 6-րդ անգամ Երևանում կինոփառատոնը համախմբում է աշխարհի տարբեր ծայրերից ժամանած երիտասարդ ռեժիսորների:
Կինոակադեմիայի նախագահ Դավիթ Մուրադյանի խոսքերով` կինոփառատոնի ստեղծումն անհրաժեշտություն է, քանի որ այն կապող օղակ է, որը համակարգում է երիտասարդ կինեմատոգրաֆիստների գործերը: «Կինոփառատոնը երիտասարդ ռեժիսորի համար ճանապարհ է հարթում դեպի կինոաշխարհ»,- ասաց Մուրադյանը` հավելելով, որ գնահատվելու են մասնակիցների մտքերն ու ձեռագրերը: Նա նշեց, որ կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004 թվականից:
Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 112 ֆիլմ` 16 երկրներից: Մրցանակներ են սահմանված վեց անվանակարգում` լավագույն ֆիլմի, ռեժիսորական, խաղարկային, օպերատորական, վավերագրական, ուսանողական եւ անիմացիոն աշխատանքների համար: Երկու մրցանակ էլ կհանձնվի «Հույս» անվանակարգում` հայ և արտերկրի լավագույն ռեժիսորներին:
Յուրաքանչյուր օր ցուցադրվելու է 7-ական ֆիլմ: Մուտքն ազատ է: