Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներառում է 2013-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում կայացած գիտաժողովի զեկուցումները, որոնք, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, տպագրվել են որպես գիտական հոդվածներ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ երիտասարդների արված գործը շատ կարեւոր է, քանի որ գրական դաշտում անհրաժեշտություն է գրականագետների նոր սերնդի առկայությունը:
«Այս հոդվածներով լայն հայացք է նետված դեպի մեր գրականությունը: Երիտասարդ գրականագետները գրականության գնահատմամբ, մեկնաբանմամբ, ինչու չէ` նաեւ վերարժեքավորմամբ են զբաղվել, ինչը մեծ քայլ է գրականագիտություն տանող ճանապարհին»,- ասաց Միլիտոնյանը:
Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ գրականագետները գիտաժողովն անցկացրել են մարզում.«Մարզային տոն էր սա, քանի որ նրանց լսելու էին եկել ուսուցիչներ, տնօրեններ ու աշակերտներ: Նրանք եկել էին այսօրվա գրականագիտության վիճակի հետ ծանոթանալու` երիտասարդ գրականագետների միջոցով»:
Բ. գ. թ., դոցենտ Սուրեն Աբրահամյանն էլ, իր հերթին, նշեց, որ նման ժողովածուն գրքի տեսքով ամփոփելը ռիսկի հետ է կապված, քանի որ գործ ունեն փորձ չունեցող գրականագետների հետ. «Նման գրքերի հրապարակումը դրական միտում ունի, քանի որ գրականագետներն անդրադարձ են կատարել թե՛ ժամանակակից, թե՛ դասական, թե՛ արտասահմանյան ու սփյուռքի գրականությանը»: