|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Անցած շաբաթ Ստամբուլում տաքսու վարորդը հարձակվել է հայուհի ուղեւորուհու վրա, բռունցքներով հարվածել նրան ու հայհոյել. տեղեկացնում է armtoday.info-ն` վկայակոչելով Ստամբուլում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթը:
«Ձեր խոսելաձեւից երեւում է, որ թուրք չեք: Հայուհի՞ եք, թե՞ հրեուհի»,- հարցրել է վարորդը: Լսելով, որ կինը հայ է, նա կանգնեցրել է մեքենան ու սկսել հայհոյել, ապա, դրանով չբավարարվելով, բռունքներով հարվածել կնոջ դեմքին եւ դուրս շպրտել նրան մեքենայից:
Ըստ թերթի` փողոցով անցնող մի փաստաբան, տեսնելով կնոջ արյունաշաղախ դեմքը, լուսանկարել է ավոտմեքենայի համարները: Կինը դիմել է ոստիկանություն, որը հայտնաբերել է մեքենայի տիրոջը եւ փոխարինող վարորդին, սակայն հարձակվողին չի հաջողվել գտնել: Որոշ տվյալներով` նա հոգեկան հիվանդ է: