|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Աստղեր» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Ումութ Յըլդըզի՝ հայուհու կյանքի մասին պատմող «Թամարա» անունով ֆիլմում թուրք մոդելը կմարմնավորի հայուհու կերպարը. տեղեկացնում է Haberler-ը:
Ֆիլմի նկարահանումները կկայանան ապրիլ ամսին Վանում: Յըլդըզը հայտնել է, որ ֆիլմի նկարահանումներին իր աջակցությունն է ցուցաբերել մշակույթի նախարարությունը:
Նշելով, որ ուրախ է մարմնավորել հայուհու դերը, մոդել Օզայն ասել է. «Սա ողջ կյանքում իմ ամենացանկալի դերն էր: Ինձ դուր եկավ նաև ֆիլմի երաժշությունը: Բացի այդ` ուրախ եմ, որ ֆիլմի նկարահանումների համար համար կմեկնեմ Վան, ուր շատ եմ ցանկացել լինել»:
Այն, որ նկարահանումների համար ընտրվել են ապրիլ ամիսն ու Վան քաղաքը, նաեւ ֆիլմի անվանումը մեզ թույլ են տալիս ենթադրել, որ թուրքերը փորձում են իրենցով անել հայկական «Ա~խ, Թամար» լեգենդը: