|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մամուլն ունի խոսքի ազատություն, սակայն չունի սպառման պահանջարկ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը:
Անդրադառնալով քաղաքականությանը` նա ասաց, որ լրջորեն պետք է վերաբերվել այն քաղաքական ուժերին, որոնք տաքացրին քաղաքական դաշտը, խորհրդարանում տեղեր զբաղեցրին, բայց իրենց «պարազիտի» պես պահեցին, այն իմաստով, որ ընտրազանգված հավաքեցին, խոստումներ, հույսեր տվեցին, իսկ հետո լռեցին:
Ըստ նրա` շարունակելու են ակտիվ դերակատար մնալ «գերեզմաններում հայտնված» քաղաքական ուժերը, դրանք առաջիկայում փորձելու են ռեաբիլիտացվել, կտեսնենք նաեւ երկրորդ նախագահի ակտիվությունը քաղաքական դաշտում:
Անդրադառնալով իշխանություններին՝ գլխավոր խմբագիրը նշեց, որ այս ընտրություններից հետո էլ փոշիացվելու է ամեն ինչ, քանի որ այս իշխանությունները ոչ մի առողջ բան չեն կարող տալ այս հասարակությանը, ցանկացած առողջ ծիլ հենց օրորոցում խեղդվելու է: