կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2011-10-07 21:55
Սպորտ

Հայաստան 4-1 Մակեդոնիա

Հայաստան 4-1 Մակեդոնիա

Հայաստան

1. Ռոման Բերեզովսկի

20. Լևոն Հայրապետյան

16. Վալերի Ալեքսանյան

3. Արթուր Յուզբաշյան

4. Սարգիս Հովսեփյան

7. Արթուր Եդիգարյան

6. Կառլեն Մկրտչյան

10. Գևորգ Ղազարյան

18. Հենրիխ Մխիթարյան

8. Մարկոս Պիզելի

14. Յուրա Մովսիսյան

Պահեստայիններ

12. Արսեն Պետրոսյան

21. Զավեն Բադոյան

13. Վարազդատ Հարոյան

9. Էդգար Մալաքյան

22. Էդգար Մանուչարյան

11. Արթուր Սարկիսով

17. Արտակ Եդիգարյան

 

Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյան

 

Մակեդոնիա

1. Մարտին Բոգատինով

2. Վաչե Շիկով 

3. Գորան Պոպով

4. Նիկոլչե Նովեսկի

7. Իվան Տրիչկովսկի

8. Վալիչե  Շումուլիկոսկի

9. Մուհամեդ Դեմիրի

16. Մուարեմ Մուարեմ

19. Ֆիլիպ Իվանովսկի

20. Դանիչել Գեորգիևսկի

22. Միկրո Իվանովսկի

Պահեստայիններ

12. Թոմ Պաչովսկի

5. Իգոր Միտրեսկի

10. Մարիո Գյուրովսկի

13. Վլատկո Գրոզդանովսկի

14. Վլադ Լազարևսկի

15. Դանիել Մոյսոն

18. Ալեքսանդր Լազևսկի

 

Գլխավոր մարզիչ Ջոն Տոշակ

 

Դե ինչ, հարգելի' մարզասերներ, մեկնարկեց մեր ընտրանու համար բախտորոշ հանդիպումը: Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ձգտելու է նվաճել 3 միավոր, որոնք մեզ վստահ Իռլանդիա կճանապարհեն: Մեզ այդքան հուզող պաշտպանության կենտրոնը պահում է  Յուզբաշյանը: 

Մեկնարկը մերոնց դժվար է տրվում, հակառակորդը մեր կիսադաշտում է և արագ հակագրոհ ու գցում են Յուրա Մովսիսյանին, սակայն մրցավարը գտավ, որ խախտում չկա:

Յուրա Մովսիսյանը աջ եզրից հարվածեց, սակայն դարպասաձողը փրկեց մրցակցին հանդիպման 9-րդ րոպեին:

Անընդհատ հարվածային դիրքում են հայտնվում մեր տղաները, սակայն գոլն ուշանում է, իսկ պատերը պարտադրում են «Հայաստան հուպ տու'ր»:

Արդեն 3-րդ գրոհն է, ինչ մեր տղաները միմյանց հարվածային դիրքում չեն հասկանում: Իսկ առաջին անկյունայինից ևս գոլ դուրս չեկավ, 2-րդ-ից հետո նույնպես: Մրցակիցն էլ օգտվեց առիթից և հակագրոհեց, սակայն կրկին անարդյունք, հարվածը բարձր էր:

Հանդիպման 28-րդ րոպեին Մարկոսի գոլից ցնցվեցին տրիբունաները:

Մակեդոնիան հակագրոհ կազմակերպեց և վտանգավոր դիրքում  տուգանային իրացնելու իրավունք սատացավ, սակայն պաշտպանները փրկեցին իրավիճակը:

Միկրո Իվանովսկին խախտեց խաղի կաոնոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամաբ և դեղին քարտ ստացավ, բարեբախտաբար վնասվածքը լուրջ չէ և մեր ընտրանու առաջատարը խաղադաշտում է:

Ինչպիսի պատասխան հակառակորդին դաշտի կենտրոնից Մխիթարյանը գնդակը մխրճեց Մակեդոնիայի դարպասը 34': Մրցակիցը հակագրոհեց, սակայն Բերեզովսկին տեղում է:

Մակեդոնիայի ընտրանուց 2-րդ խաղացողն է զգուշացվում` Վալիչե  Շումուլիկոսկին:

Մրցակցի հարվածը հիանալի ընդունեց Բերեզովսկին:

Գցում են Յուրա Մովսիսյանին 44' և նա ստանդարտն անհաջող է իրացնում` հարվածը բարձ էր:

Ավարտվեց առաջին խաղակեսը և մեր ընտրանին 2 գնդակ հասցրեց նպատակին:

Մեկնարկեց երկրորդ խաղակեսը: Եվ փոփոխություն` 21->10: Եվ առաջին իսկ րոպեից Հենրիխին տեսանք խաղի մեջ, սակայն հարվածը շեղ էր: Այնուհետև Ֆիլիպ Իվանովսկին փորձեց գոլի հեղինակ դառնալ, սակայն հարվածը բարձր էր:

Մարկոսն իրացնում է այս հանդիպման 3-րդ տուգանայինը, սակայն դարպասապահը տեղում էր:

2-րդ փոփոխությունը մրցակցի կազմում 50' 20->14:Մակեդոնիայի ավագը 53' խախտեց կանոնները Կառլեն Մկրտչյանի նկատմամբ և վաստակեց 2-րդ դեղին քարտը: Հակառակորդն առանց այդ էլ անմխիթար վիճակում մնաց տասը հոգով:

Ծածանվում է հայկական դրոշը, ծածանվում են նաև տրիբունաները, ֆուտբոլասերները վանկարկում են «հայեր» և վստահ է գործում է մեր ընտրանին:

Լեգենդար Տոշակն իր 3-րդ փոխարինումն է կատարում 19->5, սակայն անզոր է Մակեդոնիան Վարդան Մինասյանի թիմի դեմ:

Ողջ հայկական ընտրանին գրոհի է նետվել, ոչ մի դեպքում պետք չէ բավարարվել 2 գոլով:

Մինասյանը կատարում է առաջին փոխարինումը 8->22: Խաղադաշտ դուրս կգա Էդգար Մանուչարյանը, տեսնենք թե ինչ փոփոխություն կկատարի փորձառու հարձակվողը մեր հաշվի մեջ:

66' խաղի կանոնները խախտեց Կառլեն Մկրտչյանը և դեղին քարտ ստացավ:

68' Յուրա Մովսիսյանի փայլուն փոխանցումն իր նպատակին հասցրեց Գևորգ Ղազարյանը: Կրկին գրոհում է Յուրան, ֆանտաստիկ է գործում, սակայն հարվածը շեղ ընթացավ:

Հայաստանի ազգային հավաքականը փակում է բոլոր «պատահականություն» գոռացողների բերանը: Սա գրագետ ֆուտբոլ է:Թնդում են տրիբունաները, իսկապես այլևս ասելիք չկա:

2-րդ փոխարինումը մեր կազմում 6->11, Սարկիսովը խաղի մեջ է և Հենրիխը հետ է շարժվում: Մինասյանը ապահովագրում է մեզ: Իսկ Սարկիսովն արդեն կատարեց իր առաջին գրոհը և անկյունային: 

3-րդ փոփախությունն է կատարում Մինասյանը 10->9: Շատ ակտիվ են մերոնք, բազմաթիվ վտանգավոր պահեր են ստեղծում Մարտին Բոգատինովի դարպասի մոտ:

3-1 Մակեդոնիային հաջողվեց գրավել Բերեզովսկու դարպասը,  Վաչե Շիկով  կրճատեց հաշվի տարբերությունը:

4' րոպե է ավելացնում գլխավոր մրցավարը և կրկնվում է Սլովակիայի սցենարը: Սարկիսովը դնում է այս հանդիպման վերջակետը:

Գլխիկոր է հեռանում հակառակորդը «Հանրապետական» մարզադաշտից, իսկ Հայաստանի հավաքականը բաց ճակատով և բարձր տրամադրությամբ ծափահարում է ֆուտբոլասերներին:

 

 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը հիանալի հաղթանակից հետո ավելի մոտեցավ Եվրո -2012-ի եզրափակիչ փուլի դարպասներին:

Մնաց հոկտեմբերի 11-ին հաջող հանդես գալ Դուբլինում: Հարկ է նշել, որ մեր պետականության 20 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ Հայաստանի հավաքականը պայքարի մեջ է մնում մինչև որակավորման փուլի վերջին հանդիպումը:

Հաջողության դեպքում մենք կարող ենք եզրափակիչ փուլում հայտնվել միանգամից առաջին հորիզոնականից, եթե, իհարկե, սլովակները հաղթեն Ռուսաստանին, իսկ  իռլանդացիները, իրենց հերթին ,միավորներ կորցնեն Անդորրայի դեմ խաղում: