|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Փարիզյան դատարանը չկանխամտածված սպանության նախնական մեղադրանք է ներկայացրել Airbus կորպորացիային 2009 թվականին հունիսին A330 ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի հետեւանքով 228 մարդ էր զոհվել: Այսօր դատարան են ներկայանալու նաեւ Air France ավիաընկերության ներկայացուցիչները, քանի որ ինքնաթիռը պատկանում էր ընկերությանը:
Հիշեցնենք, որ Air France ավիաընկերության Ռիո դե Ժանեյրո-Փարիզ չվերթը կատարող A330 ինքնաթիռը թռիչքից մի քանի ժամ անց մտել է ամպրոպի գոտի եւ նրա հետ կապն ընդհատվել է: Ինքնաթիռն ընկնել է Ատլանտյան օվկիանոսը, սակայն ճշգրիտ վայրը մինչ օրս որոշված չէ: Որոնողական աշխատանքների արդյունքում հնարավոր է եղել հայտնաբերել մի քանի բեկորներ եւ 50 զոհվածի դիակներ:
«Սեւ արկղերը» հայտնաբերելու փորձերը նույնպես ձախողվել են: Մարտի 20-ին չորրորդ փորձն է ձեռնարկվելու:
Վարկածներից մեկի համաձայն` վնասված է եղել ինքնաթիռի սարքերից մեկը` Պիտոյի խողովակը, որը չափում է թռիչքի արագությունն ու բարձրությունը, եւ օդաչուները սխալ տվյալներ են ստացել:
Ի դեպ, Airbus-ի փաստաբանը հայտարարել է, որ Air France и Airbus 12,5 մլն դոլար են հատկացնելու ինքնաթիռի «սեւ արկղերի» որոնողական աշխատանքներին: