|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այս գիշերը 56 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից մահացել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը. տեղեկացնում է Associated press գործակալությունը:
Apple-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխարհը կորցրեց մի հանճարեղ և հրաշալի մարդու, իսկ այն մարդիկ, ում բախտ էր վիճակվել անձամբ ճանաչել Սթիվին, կորցրեցին ընկերոջ և ուսուցչի։
Ի դեպ, շուտով լույս կտեսնի Ջոբսի կենսագրությունը` «Steve: The Book of Jobs» վերնագրով։
Հիշեցնենք, որ Ջոբսին դաստիարակել է հայուհի Կլարա Հակոբյանը, եւ նրա կենսագրի խոսքերով` Սթիվը վարժ տիրապետում էր հայերենին: Այդ մասին` այստեղ: