Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Livenews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Խոսեցինք այս տարվա տնտեսական ցուցանիշների և սպասումների մասին։ Ըստ նրա՝ եթե մինչև այս տարվա մարտահրավերները՝ կովիդի համավարակն ու պատերազմը, այս իշխանություններին հաջողվել էր տնտեսական երկնիշ զարգացում ապահովել, ապա այժմ տնտեսական բացասական անկումն ակնհայտ է՝ իր սոցիալական ծանր հետևանքներով և ժողովրդագրական պատկերի փոփոխության վտանգներով։
Որքանո՞վ հայ-ադրբեջանական ճանապարհների ապաշրջափակումն ու համագործակցությունը կնպաստեն մեր երկրի տնտեսության բարելավմանը։ Թադևոս Ավետիսյանն ասաց, որ դա անհնար է, քանի որ թուրքն ու ադրբեջանցին ոչ թե Հայաստանի հետ տնտեսական զարգացման ծրագրերի է ձգտում, այլ մեր ամեն ինչին մեր գոյության հաշվին։
Ի վերջո այսօրվա տնտեսական իրողություններն ի՞նչ սոցիալական հետևանքներ կունենան։
Մանրամասները՝ տեսանյութում