կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 23:37
Սպորտ

Արսեն Հարությունյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր՝ հաղթելով 10։0 հաշվով

Արսեն Հարությունյանը նվաճեց օլիմպիական ուղեգիր՝ հաղթելով 10։0 հաշվով

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի վարկանշային մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը (57 կգ) նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր։ Ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչում 2019թ. Եվրոպայի չեմպիոնը 10։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին՝ դուրս գալով եզրափակիչ եւ ապահովելով ուղեգիրը։

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովը: 

Արսենը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10-2 հաշվով հաղթանակ է տարել Բուլղարիայի ներկայացուցիչ Ուլադիսլաու Անդրեյեուի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակում հայ ըմբիշը 10-5 հաշվով վստահ առավելության էր հասել Վրաստանի ներկայացուցիչ Բեկա Բուդիաշվիլիի նկատմամբ:

21-ամյա ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: Արսեն Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 10։2 հաշվով հաղթեց բելառուս Ուլադզիսլաու Անդրեյեուին, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ գտնվեց վրացի Բեկա Բուջիաշվիլիից՝ 10։5։ 

65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը ևս ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին: