Հոկտեմբերի 4-ին` ժամը 18.00-ին, Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել միանգամից 8 ավտոմեքենա` «ԲՄՎ», «Ֆոլքսվագեն-Գոլֆ», «ՎԱԶ-21010», «Սամանդ», «Մերսեդես Բենց», «ԳԱԶ-3110», «Դեու Նեքսիա» և «Օպել»:
Բախման հետևանքով «Մերսեդես Բենց»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականի տեղեկացմամբ` տուժածներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից:
Ոստիկանությունում դեպքի առթիվ կատարվում է քննություն: