|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 18-ին ժամը 12։35-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարար ծառայությունից հայտնում են՝ պարզվել է՝ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոմեքենան և «Zil» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան շրջվել է․ վերջինիս վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել։
Փրկարարները «Hyundai» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել թունելից։