|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Թբիլիսիում քննարկվում է The Trump Organization բրենդով բազմաֆունկցիոնալ բարձրահարկի կառուցման նախագիծը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակության տվյալներով՝ խոսքը վերաբերում է Trump Tower Tbilisi-ին՝ մոտավորապես 70 հարկանի շենքի, որը կարող է դառնալ մայրաքաղաքում ամենաբարձրը։
Նախագիծը ներառում է պրեմիում դասի բնակելի տարածքներ, առևտրային տարածքներ և հյուրանոցային տիպի ծառայություններ։
Ճարտարապետական դիզայնով զբաղվում է Gensler ընկերությունը, իսկ գործընկերների թվում են Archi Group-ը, Biograpi Living-ը և Sapir Organization-ը:
Ինչպես նշում է հրատարակությունը, նախագիծը արտացոլում է ընկերության միջազգային ընդլայնման ռազմավարությունը։ Միևնույն ժամանակ, նման նախագծերը որոշակի քննարկումներ են առաջացնում հնարավոր ռիսկերի հետ կապված։
Նշվում է նաև, որ 2012 թվականին նմանատիպ նախագիծ նախատեսվում էր Բաթումում, սակայն այն չի իրականացվել։
The Wall Street Journal-ի տվյալներով՝ Վրաստան շարունակում է մնալ ներդրողների համար գրավիչ երկիր՝ բիզնեսին ուղղված միջավայրի, ցածր հարկերի և աճող զբոսաշրջության պայմաններում` չնայած առկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին։
Աղբյուրը՝ Vector News