Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 2-ին Վայոց ձորի մարզում` Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրում իրար են բախվել «ՎԱԶ-2103» (վարորդ, 1981 թվականին ծնված Արտյուշա Հարությունյան) և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի (վարորդ, 1965 թվականին ծնված Զոհրաբ Մանվելյան) ավտոմեքենաները:
Ահազանգը մարզային փրկարարական վարչությունում ստացել են ժամը 21.33-ին: Վթարի պատճառով «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ. Մխիթարյանը տեղում մահացել է, իսկ Ա. Հարությունյանը, «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդ Զ.Մանվելյանը, ուղևորներ`1996 թվականին ծնված Դավիթ Մանվելյանը և 1971թվականին ծնված Հասմիկ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց:
ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվականը տեղեկացնում է, որ փրկարարների օգնությամբ ավտոմեքենայից դուրս է բերվել Կ. Մխիթարյանի դին և հանձնվել շտապօգնության աշխատակիցներին: Բժիշկները Ա. Հարությունյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը` միջին ծանրության: