Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս ամիս, Եվրոպական Միության աջակցությամբ, ՀՀ ԿԳ նախարարության կողմից կբացվի բարեկարգված և ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած 4 քոլեջ. տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:
Իսկ մինչև տարեվերջ, ինչպես տեղեկացրել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նախկին միջին մասնագիտական կրթական հաստատությունների հենքի վրա ստեղծված նոր քոլեջների թիվը կհասնի 12-ի: Նախարարի խոսքով` մասնագիտական կրթության ոլորտի բարեփոխումների ծրագրում ներառվել է 12 միջին մասնագիտական կրթական հաստատություն. յուրաքանչյուր մարզից ընտրվել է մեկական քոլեջ և երկուսը՝ մայրաքաղաքից:
«Լուրջ ուշադրություն է դարձվել միջին մասնագիտական կրթության բովանդակության թարմացմանը: Հիմնական խնդիրը հմուտ աշխատուժի մատակարարմամբ աշխատաշուկայի պահանջների սպասարկումն է, որը կարող է անմիջականորեն օգտակար լինել նաև տվյալ մարզի տնտեսության զարգացմանը»,- նշել է նախարարը:
Նախարարն ասել է, որ տարիներ շարունակ միջին մասնագիտական կրթության համակարգն անտեսված է եղել, և հանրության կողմից ավելի մեծ պահանջարկ է ունեցել բուհական կրթությունը:
Վիճակագրական տվյալներով` ՀՀ-ում բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող երեք ուսանողին բաժին է ընկնում մեկ միջին մասնագիտական կրթական հաստատության ուսանող, մինչդեռ զարգացած տնտեսություն ունեցող երկրներում այդ հարաբերակցությունը ճիշտ հակառակն է: