|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Թուրքիայի Անթալիա քաղաքի Քեմեր շրջանում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն ժանդարմերիայի բաժանմունքի մոտ:
CNNturk-ի տեղեկացմամբ` պայթյունի հետեւանքով վիրավորվել է երկու հոգի` ոստիկանության մի աշխատակից եւ պայթյունի պահին տարածքով անցնող միկրոավտոբուսի վարորդը: Զոհեր չկան:
Դեպքի ականատեսներից մեկը պատմել է, որ մահապարտի մարմինը կտոր-կտոր է եղել:
Ի դեպ, ահաբեկչությունն իրականացվել է քուրդ զինյալների դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության նախաշեմին: