Փոխարժեքներ
08 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.37 |
EUR | ⚊ | € 417.58 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.19 |
GEL | ⚊ | ₾ 142.21 |
Բանից պարզվում է` մետրոյի ուղեվարձի կրկնակի բարձրացումից հետո ֆինանսների նախարարությունն, այնուամենայնիվ, կրճատել է մետրոպոլիտենի սուբսիդավորման գումարները, թեեւ այն ժամանակ խոստացել էին պահպանել սուբսիդավորման ծավալները:
Թերթը գրում է, որ առաջին հայացքից մանրուք թվացող այս փաստն իրականում մի շատ հետաքրքիր երեւույթ է բացահայտում: Բանն այն է, որ եթե ուղեվարձը բարձրանար, բայց սուբսիդավորումը մնար նույնը, դա կնշանակեր, որ պետությունն օգնում է մետրոպոլիտենին: Իսկ այս դեպքում ստացվում է, որ պետությունն ինքն իրեն է օգնել` խնայել է բյուջեն, իսկ մետրոպոլիտենի վիճակը մնացել է նույնը:
Պարզ ասած` ուղեվարձը բարձրացնելով` պետությունը պարզապես մարդկանց գրպաններից վերցրել է այդ 50-ական դրամները եւ լցրել ուղիղ բյուջեն (որը պաշտոնյաների հիմնական կերակրատաշտն է), իսկ մետրոն, պատկերավոր ասած, մնացել է «բորդյուրին»: Բայց զավեշտն այն է, որ այս առիթով տրտնջում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Երեւի դեռ որեւէ մեկը նրան չի ասել. «Չհասկացա, փողի վրա նստած` փող ե՞ս ուտում»: