Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ կառավարության` օրերս կայացած նիստում որոշվել է պետական աջակցություն ցուցաբերել գործարարների նորաստեղծ միությանը եւ այն մասնագետներին ու փորձագետներին, ովքեր պատրաստ են ներգրավվել տնտեսական հետազոտություններում եւ նախագծային աշխատանքներում: Աջակցության գումարն այս տարի կկազմի մինչեւ 10 մլն դրամ, իսկ մասնագետների համար պարգեւավճար է սահմանվել` 2 մլն 500 հազար դրամի չափով:
Նիստում հաստատված կարգի համաձայն՝ պետական բյուջեից միության գրասենյակի վարձավճարի լրիվ կամ մասնակի հատուցման համար ամսական կհատկացվի 300 հազար դրամ, գույքի եւ սարքավորումների ձեռքբերման ծախսերի մասնակի հատուցման համար՝ մինչեւ 2 մլն դրամ, միության կառավարման գործադիր մարմնի պահպանման ծախսերի մասնակի հատուցման համար ծախսերի մինչեւ 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ, իսկ աջակցող մարմնի հետ համատեղ ծրագրերի համաֆինանսավորման համար` տարեկան մինչեւ 1 միլիոն դրամ։
Անհասկանալի ու զարմանալի է, թե ինչո՞ւ են աջակցություն ցուցաբերվում հենց գործարարների միությանը, որը, ըստ էության, ֆինանսական խնդիր չպիտի ունենա: Կառավարությունը հասարակական կազմակերպություններին ամեն տարի աջակցություն է ցուցաբերում, բայց որեւէ կազմակերպության աջակցությունը 10 մլն դրամի չի հասնում, բացառությամբ մեկի, որին հատկացված գումարը մեկ կամ երկու տարի այդքան էր: