Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրիին:
Նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել 2011-2013 թթ. համաձայնության մասին ծրագրի ստորագրման ուղղությամբ, ինչն էլ հնարավորություն կընձեռի հետագա տարիների համար նախանշել փոխգործակցության ձևաչափ (երաժշտարվեստի, գեղանկարչության, թատերարվեստի, կինոարվեստի, գրական-թարգմանական նախագծերի շուրջ):
2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով էլ մշակույթի նախարարը պատրաստակամություն է հայտնել 2012 թ. ընթացքում հյուրընկալել սիրիացի գրողներին, իրականացնել արաբերենից հայերեն և հակառակ թարգմանություններ, ինչպես նաև հանդես գալ համատեղ հրատարակչական ձեռնարկներով:
Հարիրին հրավիրվել է ներկա գտնվել 2012թ. կայանալիք միջոցառումների բացմանը: