|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համակարգող Ռուդոլֆ Սարգսյանը․ հաղորդում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Նա նշել է, որ Սարգսյանը հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով, որը հարուցվել է դեռևս 2020 թվականի մարտ ամսին, և որը վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամաnակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։
«Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի, որն իրեն է վերաբերում՝ որակելով Հատուկ քննչական ծառայության գործելաոճը հերթական քաղաքական ճնշում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ»,- նշել է փաստաբանը։