Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությանը տիրանալու բազում անհաջող փորձերից հետո Կոնգրեսին մնացել է վերջին ու ամենաբարդ տարբերակը` աշխատել ժողովրդի հետ, տանել հրապարակ ու իշխանություններին պարտադրել գնալ արտահերթ ընտրությունների: Բնական է, որ նույն հասարակության հետ աշխատում են նաեւ իշխանությունները, սակայն ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանի պնդմամբ, եթե ընդդիմությունը փորձում է ժողովրդից քաղաքացիական հասարակություն ստանալ, ապա իշխանությունը փորձում է այդ նույն ժողովրդին դարձնել ավելի հպատակ:
Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ, սակայն, Մակեյանն այդպես էլ չպատասխանեց հարցին` ինչո՞ւ է ընդդիմությունը շարունակում խաբել ժողովրդին:
Պետրոս Մակեյանը, որ ժամանակին իշխանության մաս էր, պետք է որ հրաշալի հասկանա` հերթական ընտրություններից վեց ամիս առաջ արտահերթ ընտրություններ պահանջելն առնվազն անհեթեթություն է: Ի՞նչ է այդ դեպքում Կոնգրեսի ուզածը, ինչո՞ւ է անպայման ձգտում արտահերթ ընտրությունների. չէ՞ որ ժամանակին ՀԱԿ-ն ունեցել է իրավիճակն իր օգտին փոխելու հնարավորությունը, բայց բաց է թողել այն ու հիմա փորձում է հավաքել հասարակության` իրենից հիասթափված հատվածին:
«Կոնգրեսը փորձում է երկրին հնարավորինս չվնասել»,- սա էր Մակեյանի պատասխանը:
«Ժողովրդին ուղարկելով տուն` արդյո՞ք դուք էլ փափուկ բարձ չեք դնում ժողովրդի գլխի տակ»,- հարցրեց լրագրողներից մեկը:
Ի պատասխան Մակեյանը մի քիչ կմկմաց, ապա նշեց, որ, իհարկե, փետրվարին այդ հնարավորությունը կար, բայց գործոններ կան, որոնք պիտի հաշվի առնել: Ապա հավելեց, որ Կոնգրեսը հիմա էլ հնարավորություն ունի արաբական տարբերակով գնալու, բայց չի ուզում պատմության մեջ այդ էջն իր վրա վերցնել:
Ինչ վերաբերում է 6 ամսում արտահերթ ընտրություն անելուն, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց, որ 6 ամիսը 180 օր է, եւ այդ 180 օրերից ցանկացածի ընթացքում կարելի է պարտադրել ու փոխել իրավիճակը: