Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Թուրքիայի տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների հիմնադրամը (TESEV) ներկայացրել է հատուկ զեկույց` «Լսել Թուրքիայի հայերին. հարցեր, պահանջներ եւ լուծման առաջարկներ» վերնագրով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, հիմնադրամն առաջարկում է ապահովել պետության աջակցությունը հայկական դպրոցների համար դասագրքերի հրատարակմանը, ուսուցիչների աշխատավարձերի ավելացմանը, համալսարաններում բացել հայոց լեզվի եւ գրականության բաժիններ, պայմաններ ապահովել հայերենով ռադիո եւ թատրոններ ստեղծելու համար:
«Հաշվի առնելով Լոզանի համաձայնագիրը` պետությունը պետք է հայ ինքնության ու մշակույթի ձուլման դեմն առնի: Այստեղ ապրող հայաստանցի երեխաներին մայրենի լեզուն ուսուցանելը պետք է օրենսդրորեն համպատասխանեցվի ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների մասին կոնվենցիային: Դասագրքերում պետք է բացակայեն հայերի հանդեպ թշնամանք եւ ատելություն սերմանող արտահայտությունները: Վերանորոգված եկեղեցիները հարկավոր է հանձնել Ստամբուլում Հայոց պատրիարքարանին եւ թույլատրել այդ եկեղեցիներում իրականացնել պատարագներ»,- նշվում է զեկույցում:
TESEV-ը պահանջում է նաեւ թույլատրել, որ Ստամբուլի Ուսքյուդարի Սուրբ Խաչ դպրեվանքում հոգեւորականներ պատրաստվեն:
Հիմնադրամը զեկույցում անդրադարձել է նաեւ հայ-թուրքական սահմանների բացման հիմնախնդրին: «Հարկավոր չէ կենտրոնանալ Ղարաբաղյան հակամարտության եւ Ցեղասպանության խնդրի վրա` կյանքի կոչելով «զրո խնդիր հարեւանների հետ» գաղափարը»,- նշվել է զեկույցում:
TESEV-ը պահանջում է նաեւ հայտնաբերել Հրանտ Դինքի սպանության իրական մեղավորներին եւ պատժել մեղքի բաժին ունեցող պետական ծառայողներին: