Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Համի Աքսոյը հայտարարություն է տարածել, որում մեղադրում է հայերին և ֆրանսիացիներին թուրքերին կոտորելու մեջ:
«Հայաստանի խոսնակի օգտագործած արտահայտությունները ցույց են տալիս պետական մոտեցման բացակայություն: Հայաստանի արխիվները բաց չեն, միայն հայկական պնդումները հիմնավորող մասն է բաց: Էջմիածնի Հայոց կաթողիկոսարանի, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Բոստոնում պահվող` Դաշնակցություն կուսակցության արխիվները բաց են միայն նրանց համար, ովքեր ներկայացնում են միայն հայկական անհիմն պնդումները, իսկ մնացածի համար փակ են: Եթե հայերը համարձակություն ունենան բացելու արխիվները, իրականությունը ջրի երես դուրս կգա: Ցավոք, Հայաստանը խաբում է ոչ միայն ամբողջ աշխարհին, այլև սեփական երիտասարդությանը:
Երբեք չենք մոռանա Մակրոնի` ապրիլի 24-ը հիշատակի օր հայտարարելու որոշումը: Ֆրանսիայի նախագահի կիրառած ծանր արտահայտությունները պատասխան կստանան: Ֆրանսիացիներն ունեն պատասխանատվություն, մեկ դար առաջ հայերին զինելով, թուրքերին կոտորելու մեջ»,- Աքսոյի խոսքերն է մեջբերում sabah.com.tr կայքը: